Վարդան․
Բարև ձեզ։ Եթե ապրանքներ ենք գնել պատվիրել և օնլայն և տեղի խանութներից, որ գործունեություն իրականացվի օրթոդոնտիկ ստոմատոլոգիական, բայց տարածքի հետ կապված խնդրով չի ստացվում այն իրականացնել, և այդ ապրանքները չմնալու համար օնլայն սեփական կայքում գովազդելով վաճառվի, այդ դեպքում ինչ-որ խնդիր կառաջանա՞ հարկային պարտավորության հետ կապված։ Շնորհակալություն։
Իհարկե, կառաջանան հարկային պարտավորություններ՝ կախված, թե որ հարկային դաշտում եք գործում։
այո դա կդիտվի առևտրական գործնեություն, թեկուզ ցածր գնով վաճառեք
Բա այդ դեպքում ինչ պիտի արվի ?որ խնդիր չլինի
Կամ նաև չէ որ շահույթ չեմ ստանում ու նույնիսկ վնասվում եմ քանի որ արդեն թանկ գնել և էժան վաճառում եմ թեպետ չեն էլ գնում և նաև մաքսազերծման արժեքը ևս վճարելով այսինքն պարզապես եկամուտ չկա ինչպես կրկին հարկ վճարել?
ինչքան կկազմի դրանից վճարեք, եթե առաջիկայում գործ չեք անելու, ու հաշվետվություններն էլ ապահովեք,
Այդ նյութերի վաճառքը Ձեզ համար եկամուտ է և կհարկվի՝ կախված Ձեր հարկման դաշտից։
հարգելիս բայց ի՞նչ եկամուտ է եթե առած ենք առած գնի կեսով փորձում ենք վաճառենք այն էլ նույնիսկ չեն գնում էլ ուր մնաց չեմ ասում առած գինը մաքսազերծման տեղափոխման և այլ ծախսեր,ինչ եկամուտ ստե նույնիսկ քո ծախսած գումարը հետ չի գալիս էլ ուր մնաց եկամուտ։եթե շահույթ չես ստանում ինչ հարկ վճարես որ վնաս ենք կրել դրա համար հարկ վճարենք հա?
Այսինքն դա մշտական չի ընդամենը մարդու ձեռք բերսծ գույքը ապրանքը իր արժեքից ցածր վաճառելով ազատվելն է