Անուշ․
Բարև ձեզ, կասե՞ք՝ եթե աշխատողները ունեն չօգտագործված արձակուրդներ 2016-2017թթ, գործատուն իրավունք ունի՞ այն հիմա տալու, թե ոչ, օրենքի սահմաններում, եթե նման օրենք կա։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անուշ․
Բարև ձեզ, կասե՞ք՝ եթե աշխատողները ունեն չօգտագործված արձակուրդներ 2016-2017թթ, գործատուն իրավունք ունի՞ այն հիմա տալու, թե ոչ, օրենքի սահմաններում, եթե նման օրենք կա։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Օրենքով գործատուն պարտավոր է վճարել չօգտագործած արձակուրդային օրերի համար: Եթե աշխատում է 2016թ-ից, դուք հաշվեք քանի անգամ է արձակուրդ գնացել (քանի օր) և չօգտագործած արձակուրդը կլինի վերջին տարվա արձակուրդը:
ավելի լավ է հիմա տրամադրեք,իսկ ազատվողների դեպքում կարող եք վճարել դրա դիմաց դրամական հատուցում,
ԱՕ Հոդված 167.
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:
Ամեն դեպքում դուք հաշվարկեք և տրամադրեք։
Օրենքում նշված է 18 ամսվա ընթացքում պետք ա օգտագործի, բայց դուք հաշվարկեք և տվեք։
Հարգելի Անուշ, կազմեք արձակուրդների ժամանակացույց և տրամադրեք չօգտագործված արձակուրդները, չտրամադրելու դեպքում չօգտագործված արձակուրդի հատուցումը պետք է կատարեք վերջնահաշվարկի ժամանակ: