Սաթեն․
Խնդրում եմ պատասխանեք: Աշխատակցի աշխատանքից ազատման դեպքում նրան չտրամադրված արձակուրդների համար վերջնահաշվարկում քանի՞ օր հաշվեմ, եթե դրանք վերաբերվում են 2006, 2007, 2009, 2011 տարիներին (6-օրյա աշխ. գրաֆիկ), այսինքն հիմք ընդունեմ ներկայիս գործող աշխատանքային օրենսգիրքը, թե՞ համապատասխան տարիներինը։
հիմք եք ընդունում ներկայիս գործող աշխատանքային օրենսգրքի դրույթները,
Շնորհակալ եմ
Հետաքրքիր հարց է, Սաթեն: Հղում կատարելով Ձեր նշած թվականներին գործող աշխատանքային օրենսգրքին՝ մեջբերեմ այդ ժամանակահատվածում գործող հոդվածը.
«Հոդված 159. Ամենամյա նվազագույն արձակուրդը
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օր է…»: Ի դեպ չի նշվում՝ հնգօրյա, թե վեցօրյա աշխատանքային շաբաթ է:
Եթե առաջնորդվենք այդ հոդվածով, ապա, այո, աշխատողը փաստացի արդեն կուտակել է այդ 28 օրը: Ըստ իս՝ օրենքի փոփոխությունը մեզ չպետք է ազատի արդեն իսկ կուտակած արձակուրդը լիարժեք հատուցելուց, բայց հաշվի առնելով, որ աշխատողը պետք է ամեն տարի գնա արձակուրդ, և չմոռանալով հետևյալ հոդվածը՝
«…Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում՝ սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը», ապա կարծում եմ, որ եթե հիմա եք հատուցում այդ տարիների չօգտագործված արձակուրդի համար, անհրաժեշտ է առաջնորդվել ներկայիս գործող օրենսգրքով:
Շնորհակալ եմ
ներկայիս օրենքով։