Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Ագնեսա․

Բարև ձեզ, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք չօգտագործված արձակուրդը կարելի է գումարի տեսքով ստանալ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Աշխատանքային օրենսգրքի Հոդված 170.

Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը

1. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետևանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում:

1.1. Սույն օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան:

2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Ամիկում

ԱՕ 170-րդ հոդվածի համաձայն՝ Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Ուրիշ բան, եթե պայմանագիրը լուծվում է, այս դեպքում չօգտագործված բոլոր արձակուրդների համար վճարվում է:

Անի

Բարև ձեզ: Իսկ եթե աշխատավարձի բարձրացում է կատարվել, և ունեմ չգնացած արձակուրդի օրեր անցած տարվանից, արձակուրդայինի գումարի վերջնահաշվարկ ո՞ր աշխատավարձով է կատարվելու: