Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Արթուր.

Բարև ձեզ:
Կազմակերպությունում աշխատում եմ 2 տարի 7 ամիս (շաբաթական 5 աշխատանքային օր, լրիվ դրույքով), սակայն մինչ օրս արձակուրդային օրերս չեմ օգտագործել: Այժմ ազատվում եմ աշխատանքից: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար): Լսել եմ, որ 2012թ. օգոստոս ամսից վերջնահաշվարկի ժամանակ հաշվի է առնվում միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը: Արդյո՞ք վերջնահաշվարկի ժամանակ կստանամ իմ չօգտագործված արձակուրդային օրերի գումարները (մոտ 52 օրերի համար), թե՞ միայն միայն վերջին 18 ամիսներին աշխատած ժամանակ վաստակած արձակուրդային օրերը:
Կանխավ շնորհակալություն:
Հարգանքով՝
Արթուր

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Այո, Ձեզ պետք է փոխհատուցեն բոլոր ամիսների չօգտագործված արձակուրդի համար, ոչ միայն վերջին 18 ամսվա: 18 ամիսը վերաբերում է արձակուրդի հետաձգմանը` արձակուրդը կարելի է հետաձգել ոչ ավել, քան 18 ամիս (հաշված տվյալ տարվա դեկտեմբերի 31-ից):