Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Էմմա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք` պատասխանեք հետևյալ հարցիս.
եթե աշխատողը աշխատում է տվյալ կազմակերպությունում 2008թ-ից և նա չի գնացել արձակուրդ, 2012թ մայիս ամսին նա գնացել է արձակուրդ և ցանկություն ունի կրկին գնալ արձակուրդ օգոստոս ամսին, արդյո՞ք կարող եմ նրան տրամադրել վճարովի արձակուրդ, ինչպե՞ս է դա արվում, հրամանը ինչպե՞ս ձևակերպել, ի՞նչ պատասխանատվություն կա այս դեպքում: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անուշ

Այո, կարող եք տրամադրել վճարովի արձակուրդ, այսինքն երբ աշխատողը մայիսին է գնացել արձակուրդ, նա գնացել է 2008-2009 ժամանակաշրջանի համար, իսկ օգոստոսին արդեն հրամանում պետք է նշել, որ տրամադրել հերթական արձակուրդ 2009-2010 ժամանակաշրջանի համար:

Koryun

Ամենամյա վճարովի արձակուրդի չտրամադրումը աշխատողին արդեն իսկ խախտում է, եթե չկա տվյալ տարվա արձակուրդը մյուս տարի տեղափոխելու համաձայնություն աշխատողի և գործատուի միջև: Անցյալ տարիների չօգտագործած արձակուրդի տրամադրումը մի անգամից սխալ չի լինի…թեկուզ որոշակի ընդմիջումով…

Նարին

Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Արմեն

Ի դեպ` միջնորդությունը պետք է լինի գրավոր ձևով: Գրավոր միջնորդության բացակայությունը հիմք է Գործատուի համար միայն տվյալ տարվա արձակուրդը տրամադրելու համար: Նախորդ տարիների չօգտագործված արձակուրդները կարելի է համարել բաց թողնված: