Արմինե.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցս` եթե մեր կազմակերպության աշխատակիցները ունեն 2008 թվից չօգտագործված արձակուրդներ, ապա ես կարո՞ղ եմ այս տարի իրենց արձակուրդ գնալուց ձևակերպում տալ 2008 թվից սկսած ժամանակահատվածի համար: Այսինքն սկսեմ մարել իր չօգտագործված արձակուրդների ժամանակահատվածից: Կանխավ շնորհակալ եմ:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք
Հոդված 41. Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը (բացառությամբ սույն օրենսգրքի 411 , 412 , 413 , 961 հոդվածներով, 158-րդ հոդվածի տասնյոթերորդ մասով, 1695 , 1697 , 1698 հոդվածներով նախատեսված դեպքերի)`
առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ:
Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: