Չօգտագործված արձակուրդի վերաբերյալ

Ռուբեն.

Ողջույն: Չօգտագործած արձակուրդը տարվա վերջ ընկերությունը ճանաչում է պարտավորություն աշխատակիցներին։ Կարծես թե տրամաբանական է տվյալ պարտավորության դիմաց ծախսը դիտել որպես աշխատավարձի ծախս և ներառել այն շահութահարկի գծով նվազեցվող ծախսերի ցուցակում։

Խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք այդ մոտեցումը ճիշտ է։ Ողջունելի կլինի տալ նաև հղումներ համապատասխան իրավական ակտերին։

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Հարգելի Ռուբեն, արձակուրդային գումարը ճանաչվում է պարտավորություն այն հաշվարկելու ժամանակ, դիտվում է որպես ծախս և ներառվում շահութահարկի գծով նվազեցվող ծախսերի ցուցակում, սակայն եթե աշխատողը արձակուրդ չի գնացել, ինչպե՞ս է արձակուրդը ճանաչվում պարտավորություն դրամական արտահայտությամբ:

Վիկտորյա

Հարգելի Ռուբեն, արձակուրդային գումարը պարտավորություն չի ներկայացնում իրենից: Դա աշխատողի իրավունքն է, որից նա կարող է օգտվել տվյալ տարում կամ կարող է դիմումի միջոցով տեղափոխել հաջորդ տարի (ՀՀ ԱՕ 167 հ. “Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ:”):
Ամեն դեպքում գումարը որպես պարտավորություն չի կարող մարվել տվյալ տալում, այլ միանշանակ պետք է տեղափոխել հաջորդ տարի /ՀՀ ԱՕ 170 հ. “Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում:”/:
Ընդ որում ՀՀ ԱՕ 167 հոդված – “Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:”

Կարինե

Ռուբեն, երկու տարբեր հաշվապահություններ են` ֆինանսական և հարկային: Հարկային հաշվառման առումով Ձեր պարտավորությունը և ծախսը անընդունելի են: Կարգավորվում է Շահութահարկի մասին օրենքով: Ձեր հաշվետվություններում ճիշտ արտացոլելու համար այդ պարտավորության 20 տոկոսի չափով ձևավորեք հետաձգված հարկային ակտիվ: