Լիլիթ.
Խնդրում եմ, օգնեք: Աշխատողը մի դեպքում աշխատել է 11.07-ից 08.08-ը (համարյա 1 ամիս), մյուս դեպքում՝ 11.07-ից 31.07-ը: Իմ կարծիքով՝ երկու դեպքում էլ հարկավոր չէ հաշվարկել չօգտագործված արձակուրդայինի հատուցումը, սակայն կասկածում եմ և ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, քանի որ «Պարտադիր սոց. ապ. վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում նշված է մինչև մեկ ամիս աշխատողների համար միջին օրականի հաշվարկի ձևը: Ակամա հարց է առաջանում` ինչի՞ համար է այն:
Բարև Ձեզ, Լիլիթ: Ըստ Աշխատանքային օրենսգրքի հոդված 164 կետ 2-ի՝ ամենամյա արձակուրդ տրամադրվում է կազմակերպությունում 6 ամիս աշխատելուց հետո: Իմ կարծիքով՝ Ձեզ մոտ չի առաջանում արձակուրդ տրամադրելու պարտավորություն:
Արձակուրդ տրամադրելու պարտավորություն միգուցե և չի առաջանում, սակայն վերջնահաշվարկում պետք է ներառել նաև այդ ամիսների համար արձակուրդի փոխհատուցումը: