Չվճարվող արձակուրդ

Արմինե.

Եթե աշխատողը վերցնում է չվճարվող արձակուրդ` մի քանի օր, վճարվող արձակուրդի օրերից հանու՞մ են այդ օրերը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik

Ինչի՞ պիտի հանեք, դա լրիվ ուրիշ բան է` կարգավորված աշխատանքային պայմանագրով:

Ռուզանննա

Մի շփոթեք՝աշխատողին տրամադրվող ամենամյա արձակուրդը և չվճարվող արձակուրդը լրիվ տարբեր բաներ են, և դուք իրավունք չունեք վճարվող արձակուրդի օրերից հանելու այդ օրերը:

Ալլա

Այդ չվճարվող արձակուրդի օրերի համար չի հասնում արձակուրդ, այսինքն` այդ ժամանակահատվածը չի ընդգրկվում արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժ:
ԱՕ Հոդված 165.Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը
ամբողջությամբ կամ մասամբ,
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում.
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.
6.1) վարժական հավաքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը.
7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:

Tigran

Վճարվող արձակուրդի օրերից այդ օրերը չեն հանվում, քանի որ տարբեր արձակուրդներ են:

Ներսես

Այո, չեն հանվում այդ օրերը:

Արմինե

Շնորհակալություն

Karine

Չվճարվող արձակուրդը չի ազդում ամենամյա արձակուրդի վրա։