Մարինե.
Բարև Ձեզ: Եթե հիմնական աշխատողի երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի ժամկետը լրանում է 2021թ. դեկտեմբերի 18-ին, բայց ինքը արձակուրդից հետո անմիջապես ցանկանում է գնալ մեկ ամիս արձակուրդ իր հաշվն: Աշխատողին հասնու՞մ է 1 ամիս նպատակային չվճարվող արձակուրդ անմիջապես երեխայի խնամքի արձակուրդից հետո` 2021թ. դեկտեմբերի 18-ից սկսած:
Այո, հասնում է:
Այո, կարող է գնալ իր հաշվին արձակուրդ, բայց այդ մասին անպայման պետք է հարկային ներկայացնել գրանցման հայտի փոփոխություն։
Այո, կարող է գնալ իր հաշվին արձակուրդ, սակայն այն հաշվվելու է օրացույցային օրերով::
Աշխատանքային օրենսգրքում հաշվարկվում է օրացույցային օրերով, բայց պետական կառավարման մարմիններում հաշվարկվում է չվճարող արձաուրդային օրերը աշխատանքային օրերով: Չի կարելի՞ մեկ ամսվա չվճարվող հրամանը տալ աշխատանքային օրերով մեկ ամսվա կտրվածքով: Օրինակ` 21 աշխ/օր:
Պետական կառավարման մարմիններում հաշվարկվող չվճարող արձակուրդային օրերը հաշվարկվում են օրացույցային օրերով: Ահա մեջբերումները. ԱՕ-ում՝ Հանրային պաշտոն զբաղեցնողներին և հանրային ծառայողներին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ ոչ ավելի, քան երեսուն օր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Քաղծառայության օրենքում՝ առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, քաղաքացիական ծառայողին կարող է մեկ տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան երեսուն օր: Երեսուն օրը դա մաքսիմալ ժամկետն է ու կարող է տրամադրվել դրանից պակաս օրերի թվով:
Շնորհակալություն
Չվճարվող կամ աշխատողի հաշվին արձակուրդ տրամադրվում է ցանկացած ժամանակ, սակայն ոչ ավել քան 60 օր տարվա մեջ: