Լիլիթ․
Բարև Ձեզ։ Կներեք մեկ հարց տամ. աշխատողը տարվա ընթացքում ինչքա՞ն ժամանակ կարող է բացակայել՝ պահպանելով իր հաստիքը կազմակերպությունում: Նշեմ, որ աշխատակիցը տարվա ընթացքում 140 օր եղել է անաշխատունակության մեջ, կարո՞ղ եմ ևս 30 կամ որոշ դեպքերում 60 օր տրամադրել: Կանխավ շնորհակալ եմ։
Մասնավոր հատվածի աշխատողները կարող են օգտվել մինչև 60 օր,պետականը 30 օր:
Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ պատասխանի համար, խնդրում եմ ասեք տարվա ընթացքում աշխատողը քանի՞ օր կարող է բացակայել աշխատանքից, նա արդեն ունի տարվա ընթացքում 140 օր անաշխատունակություն, կարո՞ղ եմ ևս 30 օր տրամադրել չվճարվող արձակուրդ։
Կարող եք ևս 30 օր տրամադրել չվճարվող արձակուրդ, իսկ մնացած 140 օր անաշխատունակությունը բյուլետեններով ամրագրված է, որ դեռ չազատեք։
Այո անաշխ. թերթիկներով ամրագրված է, օրենքում ասվու է որոշակի հիվանդությունների դեպքում 140 օրից ավելի երկար է հատկացվում, որտեղի՞ց կարող եմ ճշտել որոնք են այդ հիվանդությունները։
նայեք ԱՕ հ.118-ը, թող դիմի հաշմանդամության համար,որ իմանաք ինչ անեք,
Մասնագիտական հիվանդության կամ աշխատանքային խեղման պատճառով աշխատունակությունը կորցրած աշխատողի աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են մինչև աշխատունակության վերականգնումը կամ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելը: Աշխատողի աշխատունակությունը չվերականգնվելու և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում գործատուն սույն գլխով նախատեսված հիմքերով կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը, եթե առկա է հակացուցման մասին լիազոր մարմնի տված համապատասխան եզրակացություն՝ տվյալ աշխատանքով զբաղվելու վերաբերյալ: Հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելուց հետո աշխատողն իր աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման կամ նույն գործատուի մոտ այլ աշխատանքի անցնելու նպատակով կարող է դիմել գործատուին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով խելամիտ հարմարեցումներ ստանալու նպատակով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված դեպքերում ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը և պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չեն ներկայացել ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով:
Արդեն դիմել է հաշմանդամության համար ու ստացել է :
Ավելի լավ առաջնորդվեք հ.118-ով,արդեն գրված է այնտեղ ինչ անեք։
Իսկ այս դեպքում կարո՞ղ եմ 30օր չվճարվող տալ, որից հետո կներկայանա աշխատանքի արդեն: Իսկ եթե չներկայանա համապատասխան ձևով կլուծենք պայմանագիրը:
Կարող եք 30 օր չվճարվող տալ։
Հոդված 113 1-ին մաս 7) աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով).
ՀԱՐՑ. ըստ այս հոդվածի, որո՞նք են այդ որոշակի հիվանդությունները և հստակ կա՞ օրերի թիվ թե՞ ինչքան կարող է հարգելի բացակայել՝ պահպանելով իր հաստիքը:
նայեք ԱՕ հ.118-ը.
Հարգելի Տիգրան, այս հոդվածում ևս չի նշվում, թե որոնք են որոշակի համարվող հիվանդությունները (նշեմ որ մեր աշխատակիցը ունի հաշմանդամություն, հիվանդության տեսակը՝ c-50): Այսինքն 140 օրը լրանակուց հետո կարող եմ տրամադրել ևս 30 օր չվճարվող արձակուրդ, դրանից հետո լուծել աշխատանքային պայմանագիրը։