Չվճարված շահաբաժինների վերաբերյալ

Arman.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` տարվա վերջում առաջացած շահույթն ամբողջովին ենթակա՞ է վճարման որպես շահաբաժին: ՍՊԸ-ն չունի հիմնադիրների որոշում 2010 տարվա շահաբաժինը բաշխելու վերաբերյալ, շահաբաժիններ չեն վճարվել: Այս դեպքում ես ի՞նչ պետք է անեմ: Ես կարո՞ղ եմ մոռանալ այդ գումարի մասին, թե՞ ստուգման ժամանակ կարող եմ տուգանվել: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Marina

Հարգելի Արման, կարող եք այսօր իսկ կազմել հիմնադիրների որոշումը 2010թ. տարեկան շահաբաժինը բաշխելու վերաբերյալ և եթե ունեք ազատ միջոցներ, ապա կարող եք այն վճարել: Նույնիսկ որոշումը կազմած չլինելու դեպքում Դուք չեք տուգանվի:

Հռիփսիմե Ա.

Հարգելի Marina, վստահ եմ, որ հիմնադիրների որոշում չլինելու դեպքում այդ վճարված գումարները հարկային մարմնի կողմից կդիտարկվեն որպես ֆիզիկական անձին վճարված եկամուտ և կհարկվեն եկամտահարկով: Այդ իսկ պատճառով որոշումը պարտադիր է: