Հասմիկ.
խնդրում եմ օգնել հասկանալ, եթե ՍՊ ընկերությունը չի վճարել իր աշխատակցի 2014թ.-ի աշխատավարձի եկամտահարկը, արդյո՞ք 2021թ.-ին գործում է վաղեմության ժամկետ և կարո՞ղ է չվճարել, թե՞ այդ հարկի վրա չի տարածվում 3 տարի վաղեմության ժամկետը:
Շնորհակալություն:
Չվճարելու դեպքում աշխատում են տույժեր , բացի դրանից հարկայինը պետք է տեղյակ պահեր չվճարված հարկային պարտավորության մասին։
ՀՕ Հոդված 45.Հարկային պարտավորության դադարումը
1. Հարկային պարտավորությունը դադարում է՝
1) երբ այն կատարվում է.
2) երբ սահմանվում է հարկային պարտավորության գծով ազատման կամ նվազեցման հարկային արտոնություն
ազատված կամ նվազեցված պարտավորության չափով.
մեկ միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի՝ գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով, եթե բացակայում են անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին սնանկ ճանաչելու հիմքերը.3) երբ կազմակերպության կամ ֆիզիկական անձի սնանկության գործը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և բացակայում է որևէ անձ, որը, Օրենսգրքի համաձայն, պատասխանատվություն է կրում հարկային պարտավորության կատարման համար.
4) երբ այն դառնում է անհուսալի և անհուսալի դառնալուց հետո՝ հինգ տարվա ընթացքում, չի գանձվում.
5) երբ ֆիզիկական անձը մահանում է, բացառությամբ Օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերի.
6) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառության իմաստով՝ չկատարված հարկային պարտավորությունները համարվում են անհուսալի, եթե՝
1) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի հարկային պարտավորությունների բռնագանձման կատարողական վարույթներն ավարտվել են պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության, պարտապանի՝ գույք կամ եկամուտներ չունենալու, կամ պահանջատիրոջ պահանջները բավարարելու համար բավարար գույք չունենալու հիմքով.
2) կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի
3) մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձը չունի որևէ ժառանգ կամ ժառանգը (ժառանգները) հրաժարվում են ժառանգությունից.
4) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության վերաբերյալ գործն ավարտելու մասին դատարանի վճռի հիման վրա անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցումը ստանում է պետական գրանցում, կամ անհատ ձեռնարկատերը հանվում է պետական հաշվառումից, կամ նոտարն ազատվում է պաշտոնից:
3. Անհուսալի հարկային պարտավորությունների մասով հարկային մարմինը վարում է առանձնացված հաշվառում: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով դադարած անհուսալի հարկային պարտավորությունները հանվում են հաշվառումից: Անհուսալի համարվող հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ այլ հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է հարկային մարմինը:
Այո, կարդացեք ՀՕ 45-րդ հոդվածը:
Կարծում եմ, որ վաղեմության ժամկետ չի կարող կիրառվել, դա արդեն անհուսալի պարտավորություն է:
Հարգելի Հասմիկ,
2014թ-ի աշխատավարձից հաշվարկվում է եկամտային հարկ, եթե յուրաքանչյուր ամիս հաշվարկվել է եկամտային հարկ ու մինչև 365 օրը լրանալը չի վճարվել, յուրաքանչյուր ամսվա եկամտային հարկի համար հաշվարկվում է տույժ, բայց ոչ ավելի քան 365 օր: Դա համարվում է ՍՊԸ-ի հարկային պարտավորություն ու մնում է այնքան ժամանակ մինչև կամ կազմակերպությունը վճարում է կա’մ ԴԱՀԿ-ն բռնագանձում է, կա’մ հարկային որևէ արտոնություն է սահմանվում ու կիրառվում է դրա վրա:
Դրա հետ կապված մի հարց ունեմ. եթե օրինակ` 2018, 2019 աշխատավարձ չի հաշվարկվել և ըստ այդմ հարկը նույնպես վերահաշվարկելուց արդյո՞ք պետք է ընդհանուր աշխատավարձը հարկել, թե՞ ամիս-ամիս: