Աննա.
Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է.
եթե աշխատողիը գրանցված է Tax Servis համակարգում և E-invoicing-ով հաշիվներ է գրում և ստորագրում, բայց պայմանագիրը աշխատանքային չեն ստորագրում, դա ի՞նչ հետևանք կարող է ունենալ։ Այսինքն՝ պայմանագրի չստորագրվելու պատճառը ի՞նչը կարող է լինել։
E-invoicing-ով գրված հաշիվների վերաբերյալ կարո՞ղ է պատասխանատվություն առաջանալ աշխատողի մոտ։
Միայն կնիքը, կազմակերպության կողմից դրված, ստորագրության հավասա՞ր է, թե՞ ոչ։
Ո՞ր պայմանագիրը, աշխատանայի՞ն,եթե աշխատանային պայմանագիրը չի ստորագրել գործատուն,նշանակում է աշխատանքային հարաբերություններ չկան, սակայն ասում եք, որ գրանցված է taxserv-ում, դա նշանակում է, որ աշխատող է համարվում……հարցականներ են..
Ձեր բացատրածով հաշիվներ է գրում և ստորագրում, ուրեմն գործատուն նրան համարում է աշխատակից, երևի մոռացել է դնել ստորագրությունը։
Շնորհակալություն Քնարիկ ջան
Taxservise-ում գրանցված է, բայց թղթային աշխատանքային պայմանագիրը ոչ, այսինքն՝ այդ դեպքում աշխատակից է համարվում, և invoicing-ով դուրս գրած կամ ստացված հաշիվներ ստորագրումը, եթե իմ քարտով է, բայց ես չեմ գլխավոր հաշվապահը, ով է պատասխանատվություն կրում։
Չեք գրել գրանցել են ձեզ որպես աշխատող թե ոչ, դա էլ է պատասխանատվության հետ կապված հանգամանք։
Տիգրան, չհասկացա թե ինչ եք ուզում ասել, խոսքը իմ մասին է, ես եմ ստորագրում ինվոյսի հաշիվները, բայց կազմակերպությունը չգիտեմ ինչու հետաձգում է ստորագրումը աշխատանքային պայմանագրի, ինչի հետ կարող է կապված լինել դա, մինչդեռ իմ քարտով ստորագրում եմ ես և տաքսում էլ գրանցված եմ։
Կարծում եմ, քանի որ գրանցման հայտը ներկայացված է , դա արդեն համարվում է օրինական գրանցված աշխատող, և ոչ մի պրոբլեմ չի կարող առաջանալ։
Շնորհակալություն Ալլա ջան, իսկ ով է պատասխանատու ստորագրված հաշիվների համար, ստորագրողը թե կազմակերպության գլխավոր հաշվապահ և տնօրենը, եթե ինչ-որ խնդիր առաջանա։
Եթե դուք գրանցված աշխատող եք, իսկ դա հետևում է ձեր շարադրածից, ապա խնդիր չի առաջանա։
Շնորհակալություն Կարինե ջան, պատասխանատվության պահն է ինձ հետաքրքիր ով է պատասխանատու։