Ռուբ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությունն ունի շահութահարկից չնվազեցվող ծախսեր (չհիմնավորված գնում, արտարժույթի փոխանակումից կրած վնաս և հարկերի ուշ վճարման համար հաշվարկված տույժ), ապա ինչպե՞ս պետք է տրվեն հաշավապահական ձևակերպումները, որպեսզի ստանամ ճիշտ հաշվեկշիռ։
Չնվազեցվող ծախսերը նույն 7-րդ դասի հաշիվներն են, համապատասխանաբար՝ 711, 725, 714, պարզապես շահութահարկի հաշվարկման ժամանակ դուք էտ գումարները չեք պակասեցնում:
Ձևակերպումների այլ ձև չկա, նույն ծախսային հոդվածներն են, ուղղակի շահութահարկի հաշվարկի ժամանակ դուք այդ ծախսերը առանձնացրեք ձեր մոտ և մի նվազեցրեք համախառն եկամտից։
Կարող եք առանձին ենթահաշիվներ բացել ձևակերպումների ժամանակ, որպեսզի հետագայում հեշտ գտնեք չնվազեցվող ծախսերը։
Ի՞նչ ենթահաշիվներ Ալլա ջան։
Օրինակ՝ 71351 չնվազեցվող գրասենյակային ծախսեր։
Իսկ այդ ծախսերը դուրս գրումը ո՞նց է ձևակերպվում։
Դրանք 7-րդ դասի հաշիվներն են, Դուք ինքներդ պետք է ուղղակի հաշվարկի ժամանակ չներառեք։
Ես կառաջարկեի բացել առանձին հաշիվ, օրինակ՝ 71310 – Չնվազեցվող ծախսեր, որպեսզի հետագայում տարանջատեք նվազեցվող և չնվազեցվող ծախսերը։
Ի դեպ, եթե արտարժույթի փոխանակումից կրած վնաս ասելով՝ նկատի ունեք ԿԲ կողմից հրապարակված միջին փոխարժեքի ու Ձեր բանկի առաջարկած փոխարժեքի տարբերությունը, ապա դա հիմնավորված ծախս է։