Վարդուհի.
Բարև Ձեզ: Ես լրացրել եմ շահութահարկի պարզեցված հաշվարկ, որում համախառն եկամտից նվազեցվող ուղղակի ծախսերում ցույց չեմ տվել վառելիքի ձեռք բերման գումարը, քանի որ այն ձեռք եմ բերել գնման ակտով, և ոչ մի ուրիշ հիմնավոր փաստաթուղթ չի կցվել դրամարկղի ելքի օրդերին: Եվ քանի որ միայն գնման ակտով կատարված ծախսը համարվում է չհիմնավորված ծախս, ապա շահութահարկի հաշվարկում այն որպես ծախս չի ճանաչվում: Հարցս հետևյալն է. հաշվեկշռուվ ո՞ր տողում ցույց տամ չհիմնավորված ծախսերը:
Համաձայն ՇՀ-ի մասին ՀՀ օրենքի 19 հոդվածի գ ենթակետի, Ձեր շուկայի գնումը հիմնավորված է, եթե այն և այդ գումարի 11% եկամտահարկը արտացոլել եք համապատասխան հաշվետու եռամսյակի եկամտահարկի հաշվարկում: Օրինակ, բենզին շուկայից` 56000 դրամ, 11%` 6160 դրամ, ընդամենը 62160 դրամը ծախսագրվում է: Անպայման պետք է դրամարկղի օրդերին կցեք միակողմանի գնման ակտ, և Ձեր գնումը հիմնավորված է շահութահարկի հաշվարկման համար:
Անչափ շնորհակալ եմ, ինձ շատ օգնեցիք: