Արեգա․
Բարև Ձեզ։ Հարգելիներս, ունեմ այսպիսի հարց․ ենթադրենք 2022թ․ բաշխման ենթակա շահույթը կազմում է 100 միլիոն դրամ: 2024թ. ՍՊԸ տնօրենը, որը միաժամանակ հանդիսանում է նաև միակ հիմնադիրը, ցանկանում է բաշխման ենթակա այդ գումարից 2024թ․ ստանալ 25 միլիոն դրամը: Հարցս այսպիսին է՝ կարո՞ղ է ստանալ 25 միլիոն դրամը ,թե՞ պետք է ամբողջությամբ վճարվի: Ինչպե՞ս է դա կատարվում:
կարող է ստանալ բայց շահույթի բաշխման հիմք որոշումը ապահովեք, և եթե այս սահմանափակումները չկան,
Հոդված 25.Ընկերության մասնակիցների միջև ընկերության շահույթի բաշխման սահմանափակումները
Ընկերությունն իրավունք չունի որոշում ընդունել ընկերության մասնակիցների միջև իր շահույթի բաշխման մասին կամ վճարել ընկերության մասնակիցներին շահույթ, որի բաշխման մասին որոշումն արդեն ընդունված է`
ա) մինչև ընկերության կանոնադրական կապիտալի լրիվ վճարումը.
բ) եթե որոշման ընդունման պահին ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է նրա կանոնադրական կապիտալից և պահուստային ֆոնդից կամ այդ չափից փոքր կդառնա նման որոշման ընդունման արդյունքում.
գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Պարտադիր չէ ամբողջությամբ բաշխել չբաշխված շահույթը։ Կարող եք բաշխել մասնակի։