Ուսուցչուհին արձակուրդի կեսից ներկայացրել է բյուլետեն

Լիաննա.

Հարգելի կոլեգաներ,
դպրոցի ուսուցչուհին արձակուրդի կեսից ներկայացրել է բյուլետեն` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը (արձակուրդը վճարվել է ամբողջը): Նրա արձակուրդը այդքան օրերով ավելացել է մինչև սեպտեմբերի վերջը: Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին նորից ներկայացրել է բուլետեն և վճարվել է: 2013թ հունվարը աշխատանքի է գալու և նոր ազատվի աշխատանքից: Հիմա ես նրան պետք է վճարեմ վերջնահաշվարկ միայն հունվա՞րի համար, թե՞ բյուլետենի ամիսները նույնպես մտնում են հաշվարկի մեջ: Կանխավ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Հարգելի Լիաննա,
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 165-րդ հոդվածի համաձայն,
աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում է նաև աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը: Այսինքն, տվյալ աշխատողի հետ վերջնահաշվարկի ժամանակ ամենամյա արձակուրդի համար փոխհատուցելիս պետք է հաշվի առնել նաև ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը: