Դիանա. Բարև ձեզ: Ես սեպտեմբերից աշխատում եմ դպրոցում որոշակի ժամկետով: Հայտարարված է մրցույթ, սակայն չեմ կարող մասնակցել, քանի որ չունեմ մանկավարժի կոչում: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ինձ հասնում է ամառային արձակուրդ: Շնորհակալություն: Կիսվել՝ Նման նյութեր՝ Հնարավո՞ր է օգտվել ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից Արձակուրդի վերաբերյալ Ուսուցչի արձակուրդի վերաբերյալ Ամենամյա արձակուրդի վերաբերյալ Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները չեն օգտվում արձակուրդից։
Ամեն դեպքում թեկուզ պակաս չափով հասնում է:
Բարև ձեզ: Այո, իհարկե ձեզ հասնում է 35 աշխատանքային օր արձակուրդ, կապ չունի, թե դուք աշխատում եք որոշակի, թե անորոշ ժամկետով։
Եթե աշխատել եք այդքան ժամանակ, անկասկած արձակուրդ հասնում է:
Եթե աշխատանքային պայմանագիր է՝ այո հասնում է:
Հարգելի Դիանա,
մանկավարժի կոչում չունենալը արձակուրդային հաշվելու հետ կապ չունի, միանշանակ հասնում է: