Լամարա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել։
Ուսուցիչը գնացել է մայրության արձակուրդ 140 օրով։ Նոր ուսուցիչ ընդունեցինք (ժամանակավոր, փոխարինող)։ Ոչ մի օր չհասցրեց գալ աշխատանքի։ Հիվանդանոց գնաց, վիրահատություն, բուժումներ։ Բերել է հիվանդանոցից թերթիկ։ Ի՞նչ անել 🤔🤷 Եթե դրույքի միջինով վճարեմ, ճիշտ կլինի՞։ Բայց քանի որ փոխարինող է՝ կասկածում եմ։ Օգնեք։
Հարգելի Լամարա, ճիշտ կլինի դեմեք ՊԵԿ /հեռ. 060-844444/ և սոցապ. /հեռ. 114/: Սա բացառիկ դեպք է
Շնորհակալ եմ
միջինի համար հիմք է եք վերցնում իր աշխատավարձի դրույքաչափը,
Շնորհակալ եմ
Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, Եթե սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից: