Ուսումնական հաստատությունում աշխատողի աշխատավարձը

Արմենուհի.

Հարգելի հաշվապահներ խնդրում եմ օգնեք ինձ`եթե ուսումնական հաստատությունում
աշխատողի(պայմանագիրը 4 ամիս ժամանակով,աշխատավարձը հաշվարկվում է ըստ պարապած ժամերի քանակի)աշխատավարձը նվազագույն աշխատավարձից պակաս գումար է կազմում ինչպես պետք է կազմակերպել վարձատրությունը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մուրադ

Արմենուհի ջան,պետք է վճարվի այնքան,որքան որ հաշվարկվել է:Այս դեպքում աշխատողի համար նվազագույն աշխատավարձը համարվում է դա:Մանրամասն կարող ես կարդալ Աշխատանքային օրենսգրքի 176 հոդվածի 1 կետը

Մարիամ

Ձեր պարագայում ամսական աշխատավարձը կարող է նվազ լինել 30.000 դրամից, եթե իհարկե պայամանագրում ֆիկսված ժամավարձերը պակաս չեն «ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ օրենքի 2-րդ պարբերությունում սահմանաված դրույքաչափերից։
Որոնք են

Հոդված 2. Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)` 179 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)` 199 դրամ.

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (30-ժամյա աշխատանքային շաբաթ)` 298 դրամ:

Մարիամ

Իսկ մնացածում աշխատավարձի հաշվարը կլինինի նույնը, ուղղակի եկամհտահարկի գումարը կկազմի 0։

Արմենուհի

Սիրելի հաշվապահներ շնորհակալություն ինձ օգնելու համար,ձեզ հաջողություն եմ ցանկանում: