Նառա. Ցանկանում եմ բացել ուսումնական կենտրոն, որտեղ կլինեն դասապատրաստումներ՝ օտար լեզուների դասավանդում և այլ խմբակներ։ Խնդրում եմ ասեք՝ առաջին քայլը ի՞նչ պիտի անել, և նաև հարկերի մասով։ Ուզում եմ բացել ՍՊԸ-ով։ Նախապես շնորհակալ եմ։ Կիսվել՝ Նման նյութեր՝ Ի՞նչ է անհրաժեշտ ուսումնական կենտրոն բացելու համար Ուսումնական կենտրոն բացելու համար Ուսումնական կենտրոն բացելու համար Խնամքի և զարգացման կենտրոն բացելու համար Անձը ցանկանում է ուսումնական կենտրոն բացել
Պետք է գործեք շրջհարկի դաշտում,լիցենզավորման ենթակա գործունեություն չի հանդիսանում: Առաջին քայլը տարածք,ՍՊԸ գրանցում:
Եթե ՍՊԸ եք բացում կգործեք շրջհարկի դաշտում, շրջանառության եռամսյակային հարկը կկազմի 5 տոկոս , իսկ աշխատողների գծով եկամտային 21 տոկոս , սոց և դրոշմանիշային, ամսական կներկայացնեք եկամտայինի հաշվարկ, եռամսյակային ՝ շրջհարկի հաշվարկ, եթե տարածքը ֆիզ անձից եք վերցնելու վարձակալությամբ , ապա 10 տոկոս եկամտային կվճարեք։
Պետք է գրանցվեք պետռեգիստրում՝ ստանաք վկայկան, այնուհետև 20-օրյա ժամկետում ներկայացնեք հայտարարություն շրջհարկ համարվելու համար՝ ձև 201: