Ուղևորափոխադրումներ դեպի ՌԴ

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն իրականացնելու է դեպի ՌԴ ուղևորափոխադրում իրականացնող այլ ընկերության տոմսերի վաճառքը, այսինքն` տոմսերի գնին որոշակի վերադիր է ավելացնելու և վաճառելու: Խնդրում եմ պատասխանեք՝ ինչպիսի՞ գործունեություն է դա համարվում` միջնորդակա՞ն, և ո՞ր դասակարգիչը պետք է նշել: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այո դա համարվում է միջնորդական գործունեություն,52.29.9 Այլ օժանդակ տրանսպորտային գործունեություն

Ruzanna

Իսկ կասեք հնարավոր է որպեսզի հարկվի միայն ԱՁ-ի կողմից դրված վերադիրը, այսինքն՝ միայն եկամտի գումարը, այլ ոչ թե տոմսերի ամբողջ արժեքը, դրա համար ինչ փաստաթղթավորում պետք է անել:

Tigran

այո հնարավոր է , հանձնարարության պայմանագիր կազմեք, ամրագրեք որ տոկոս է վճարվում որպես եկամուտ,

Ruzanna

Իսկ եթե դիմացի կողմը հրաժարվի կնքել որևէ պայմանագիր, ապա այս դեպքում խնդիր չի լինի չէ, եթե տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ գումարը ներկայացվի որպես հասույթ՝ հարկման բազա և հարկվի Ձեր կողմից վերևում նշված գործունեության դասակարգչով:

Tigran

խնդիր կլինի, շատ կհարկվեք ու կստացվի դուք էք ուղևոր փոխադրում, պատասխանատվության հարց կա ,

Ruzanna

Հարգելի Տիգրան, շատ շնորհակալ եմ մեկնաբանության համար, բայց որ խնդրեմ ավելի մանրամասն կբացատրեք ամբողջ գործընթացը՝ հանձնարարության պայմանագրի առկայության դեպքում ով ի՞նչ հաշիվ պետք է գրի և ի՞նչ գումարի չափով և արդյո՞ք այդ դեպքում ԱՁ-ն կարող է աշխատել միկրոհամակարգով կամ շրջ հարկով:

Tigran

հանձնարարության պայմանագրի դեպքում դուք եք ծառայությունների հաշիվ գրում , միջնորդավճարների չափով, այդ դեպքում ԱՁ-ն կարող է աշխատել շրջ հարկով:

Ruzanna

Բայց եթե ԱՁ-ն է կանխիկ եղանակով ֆիզիկական անձանցից ստանալու տոմսերի իրացումից ամբողջ գումարը, հետևաբար նաև ՀԴՄ-ով երևալու է այդ ամբողջ գումարը որպես ԱՁ-ի շրջանառություն. Հարց1. Արդյոք խնդիր չի լինի, երբ հաշվետվության մեջ ԱՁ-ն ցույց տա որպես շրջանառություն միայն միջնորդավճարների գումաը Հարց 2. Եթե ԱՁ-ն պետք է փոխանցի ուղևորափոխադրում իրականացնող ընկերության գումարը` ստացված ամբողջ գումարի և միջնորդավճարի տարբերությունը, ապա պետք չէ որ նաև ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունը հաշիվ գրի ԱՁ-ին այդ գումարի չափով:


Nerses

Այո ծառայության մատուցում է։