Լիաննա.
Հարգելի հաշվապահներ, եթե դրամարկղի մուտքի օրդերում համարը կրկնվել է և արդեն այդպես լրացվել է գրքում, ինչպե՞ս վարվել, ջնջում անել և ուղղել, թե՞ թողնել այդպես։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիաննա.
Հարգելի հաշվապահներ, եթե դրամարկղի մուտքի օրդերում համարը կրկնվել է և արդեն այդպես լրացվել է գրքում, ինչպե՞ս վարվել, ջնջում անել և ուղղել, թե՞ թողնել այդպես։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Մուտքի և ելքի օրդերներում սխալների ուղղում կատարել չի թույլատրվում, թողեք ոնց կա:
Մուտքի և ելքի օրդերներում սխալների ուղղում կատարել չի թույլատրվում, իսկ տեղեկագրում կատարված սխալներն ուղղելիս անհրաժեշտ է կատարված սխալ գրանցման վրա գիծ քաշել՝ այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը, և ազատ մասում կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները հավաստվում են տեղեկագիրն ստորագրելու իրավունք ունեցող անձանց և դրամն ստացողի ստորագրություններով նշելով ուղղման ամսաթիվը: Արգելվում է դրամարկղային գրքում ջնջումներ և առանց ծանոթագրության ուղղումներ կատարելը: Ուղղումների մասին ծանոթագրության կատարման համար անհրաժեշտ է սխալ կատարված գրանցման վրա գիծ քաշել՝ այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և կատարել նոր գրառում: Կատարված ուղղումները վավերացվում են գանձապահի և գլխավոր հաշվապահի ստորագրությամբ նշելով ուղղումը կատարելու ամսաթիվը: Անհատ ձեռնարկատիրոջ կողմից վարվող դրամարկղային գրքում կատարված ուղղումները վավերացվում են անհատ ձեռնարկատիրոջ և գանձապահի կողմից: