Ուղղակի և անուղղակի ծախսեր

Քնարիկ.

Խնդրում եմ տեղեկություն տրամադրել ուղղակի և անուղղակի ծախսերի և հաստատուն և փոփոխական ծախսերի մասին: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
N.Nersisyan

Հաստատուն են համարվում այն ծախսերը (TFC), որոնց մեծությունը կապված արտադրության ծավալի փոփոխության հետ, չի փոխվում: Այդ ծախսերը կատարվում են նույնիսկ այն դեպքում, երբ ձեռնարկությունը ոչինչ չի արտադրում: Հաստատուն ծախսերից են փոփոխությունների դիմաց վճարները, ռենտային վճարները, վարձակալական վճարները, մեքենասարքավորումների ամորտիզացիոն հատկացումները, հիմնական ֆոնդերի ապահովագրական վճարները, գլխավոր մասնագետների, կառավարման վերադաս մարմինների աշխատակազմի աշխատավարձի վճարումները և այլն:

Փոփոխական են այն ծախսերը (TFC), որոնց մեծությունը փոփոխվում է արտադրության ծավալի հետ զուգընթաց: Դրանք արտադրության համար պահանջվող նյութերի ձեռքբերման, տրանսպորտային ծառայությունների, հոսքագծերի աշխատողների աշխատավարձի, գործարարներին անհրաժեշտ ծախսերն են և այլն:

Ուղղակի են համարում այն ծախսերը, որոնք ուղղակիորեն հաշվարկվում և վերագրվում են արտադրանքի առանձին տեսակին: Այդ ծախսերն են հումքի և նյութերի, օժանդակ նյութերի, վառելիքի և էլեկտրաէներգիայի, արտադրական բանվորների աշխատավարձի ծախսերը, հատկացումները կենսաթոշակային ֆոնդին և այլն:

Անուղղակի են համարվում այն ծախսերը, որոնք միավոր արտադրանքի ինքնարժեքին վերագրվում են անուղղակիորեն: Այդ ծախսերից են սարքավորումների պահպանման և շահագործման, արտադրամասային, ընդհանուր գործարանային, արտաարտադրական ծախսերը: Անուղղակի ծախսերը միավոր արտադրանքի ինքնարժեքին վերագրվում են` հիմք ընդունելով աշխատավարձի ծախսումները յուրաքանչյուր արտադրատեսակի վրա: