Որքան կկազմի արձակուրդայինի գումարը

Հեղինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք՝ եթե աշխատավարձը կազմում է 98 000 դրամ, իսկ դեկտեմբեր ամսին, որը արձակուրդային ամիսների հաշվարկի մեջ է, ստացել է պարգևատրում՝ 50 000 դրամ, արձակուրդայինի գումարը ինչքա՞ն կլինի:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ո՞ր դեկտեմբերի մասին է խոսքը, ենթադրում եմ՝ 2018թ.-ի: Պետք է ասեք նաև՝ աշխատանքային ռեժիմը հնգօրյա՞ է, թե՞ վեցօրյա, այլ պարգևատրումներ չե՞ն եղել, արձակուրդ, բյուլետեն ո՞ր ամիսներին եք եղել, նույն աշխատավա՞րձն եք ստացել նաև 2018թ.-ին:

Ալլա

Վերցնում եք 50 000 դրամի 1/12 մասը, այսինքն՝ ստացվում է (98000*12+50000*1/12)/12, սա միջին ամսական աշխատավարձն է: Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:
Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:

Մարինե

Ալլայի նշած ձևով հաշվարկելուց հետո նվազեցվում են հարկերը, նոր վճարվում է արձակուրդային գումարը: Հաշվարկին էլ մասնակցում է հաշվարկային աշխատավարձը՝ աշխատողների լեզվով ասած՝ «կեղտոտ» աշխատավարձը: