Որքա՞ն տուգանք է սահմանված

Տիգրան.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք՝ եթե ներկրել եմ ապրանք Ա/Ձ-ով՝ միկրո, և վաճառել եմ առանց ֆակտուրա և հդմ, ինչքա՞ն տուգանք է հասնում և ո՞նց կարելի է կարգավորել այդ հարցը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Եթե վաճառել եք առանց ֆակտուրա, 1) գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից.
եթե վաճառել եք առանց հդմ,   Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնների խախտման համար կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը տուգանվում է 200 հազար դրամի և տվյալ հարկ վճարողի բոլոր հսկիչ դրամարկղային մեքենաներով նախորդ եռամսյակի ընթացքում արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի գումարի հանրագումարի չափով, բայց ոչ ավելի, քան 10 միլիոն դրամը:
Իսկ վաճառքը իրականացվել է կանխիկ/անկանխիկ ու երբ, միկրոյի համակարգում գործելը չի ազատում ֆակտուրա կամ ՀԴՄ դուրս գրելու պահանջից, իսկ դա մարզում է,քանի որ Երևանում առևտրով զբաղվել միկրոյի սուբյեկտը չի կարող։

Տիգրան

Շնորհակալություն պատասխանի համար։
Այսինքն մարզում միկրոձեռնարկատերը կարո՞ղ է ֆակտուրայով իր վրայից հանի, վաճառի այլ ԱՁ-ի։

Tigran

Առևտուր միկրոյով կարելի է Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ եթե այն առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում չի իրականացվում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունը:Մարզում միկրոձեռնարկատերը կարող է ֆակտուրայով վաճառի այլ ԱՁ-ի,սակայն այդ գործարքից հետո կընկնի շրջհարկի դաշտ: