Բարև ձեզ։ Կազմակերպության գլխավոր հաշվապահը գտնվում է ֆիզ. արձակուրդում, նրա փոխարեն նշանակվել է այլ աշխատակից որպես ժ/պ։ Որքա՞ն պետք է վարձատրվի այդ աշխատակիցը, արդյո՞ք հավելավճար վճարելը կազմակերպության հայեցողությունն է։
Եթե գլխ. հաշվապահին հրամանով փոխարինում է այլ աշխատակից, որի աշխատավարձը ավելի ցածր է, նա պետք է ստանա գլխ. հաշվապահի աշխատավարձի չափով աշխատավարձ, եթե բարձր է աշխատավարձը, կստանա իր աշխատավարձը:
Նման դեպքում պետք է վճարել կամ լրավճար կամ պարգևատրում:
Նախ գրեք՝ ՍՊԸ է, ՓԲԸ է, ՊՈԱԿ է։ Հարցը լիարժեք չէ, կպատասխանեմ միայն ՍՊԸ-ների համար՝ կվարձատրեք ըստ պայմանագրի, իսկ հավելավճարը՝ ըստ ՍՊԸ-ի որոշման։
Եթե կատարելու է գլխավոր հաշվապահի պարտականությունները, բնականաբար պետք է ավել վարձատրվի:
Եթե գլխ. հաշվապահին հրամանով փոխարինում է այլ աշխատակից, որի աշխատավարձը ավելի ցածր է, նա պետք է ստանա գլխ. հաշվապահի աշխատավարձի չափով աշխատավարձ, եթե բարձր է աշխատավարձը, կստանա իր աշխատավարձը: