Որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը

Արթուր.

Բարև Ձեզ: Ինձ ո՞վ կարող է ասել, որքա՞ն պետք է լինի հարկային պարտավորության չափը, որպեսզի վարչական գա, արգելանք դրվի, և ո՞ր հոդվածով է կարգավորվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ՀՕ Հոդված 398. Հարկային իրավախախտումների արձանագրումը
5. Հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, հարկային մարմնի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ:Նայեք նաև Հոդված 399.
Հարկային իրավախախտման համար հարկային պատասխանատվություն կիրառելու ընդհանուր պայմանները և Հոդված 400.Հարկային պատասխանատվության տեսակները։