Էլյա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես 4 տարի է գրանցված աշխատող եմ, և հիմա ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Աշխատում եմ 6-օրյա / 8 ժամյա գրաֆիկով, տարեկան ունեմ 10 օր արձակուրդ, գրանցված աշխատավարձս` 105 000: Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկս:
Բարև Ձեզ: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում տարեկան 24 աշխատանքային օր արձակուրդ է հասնում Ձեզ: Վերջնահաշվարկը պետք է կատարվի չօգտագործված արձակուրդային օրերի հիման վրա: Քանի՞ օր չօգտագործված արձակուրդ ունեք:
56 օր է չօգտագործված արձակուրդս, չհաշված` վերջին արձակուրդիցս անցել է 6 ամիս:
Շնորհակալ եմ պատասխանի համար: Մի հարց ևս: Իսկ ոչ աշխատանքային օրերին աշխատել ենք, դա ինչ-որ կերպ ազդու՞մ է վերջնահաշվարկի վրա:
Բարև ձեզ: Ես ճշտել եմ` գրանցել են աշխատանքի 01.12.2016թ., և ազատվելու եմ 15.15.2018թ., 6-օրյա գրաֆիկով: 77 000 – 79 000 գումարի չափով կխնդրեի հաշվեիք, շնորհակալություն: