Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Lusine.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչքան վերջնահաշվարկ պետք է ստանամ ես, երբ ընդունվել եմ աշխատանքի 19.02.1999թ պայմանագրային, 03.09.1999-ից դարձել հաստիքային աշխատող: Աշխատանքից ազատվել եմ (իմ դիմումի համաձայն) 06.03.2015թ.: Վերջին 6 ամիսներին ստացել եմ 35.000 դրամ աշխատավարձ և 89.000 (մաքուր, սոցն էլ ներառված) դրամ պարգևատրում։ 2015թ. արձակուրդ չեմ գնացել: 2014 արձակուրդն էլ մարտին եմ օգտագործել: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Susanna

Ձեր ներկայացրած տվյալները բավարար չեն վերջնահաշվարկ կատարելու համար: Անհրաժեշտ է իմանալ 19.02.1999թ -ից մինչև 06.03.2015թ-ը ընկած ժամանակահատվածում քանի օր արձակուրդ եք գնացել (հստակ օրերով և ժամանակահատվածով): Եվ 03.2014թ.-ից մինչև 02.2015թ.-ը ձեր ստացած բոլոր եկամուտները: