Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ հաստատությունում արդեն 2 տարի և ավել, այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքից։ Ստացել եմ տարվա սկզբին 74 000 աշխատավարձ, հունվարից հետո 76 000 աշխատավաձ, իսկ երկրում տիրող իրավիճակի պատճառով չեմ աշխատել մարտ ամսից սկսած, և ստացել եմ ապրիլ, մայիս և հունիս ամիսները 50 000 դրամ աշխատավարձ։ Իսկ հուլիս ամսին իմ հաշվին արձակուրդ եմ նստել չվճարվող։ Հիմա ես որքա՞ն արձակուրդային պետք է ստանամ՝ հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը, և որքա՞ն վերջնահաշվարկ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Վերջնահաշվարկի համար հիմք է ընդունվում հաշվարկված աշխատավարձը /կեղտոտ/, հավելավճար, պարգևավճար, ինչպես նաև ընդունման օր, ամիսն ու տարին: Այստեղ կարևորվում է նաև այն հանգամանքը, թե արդյոք հրամանով է տրված, որ Ձեր առաջին արձակուրդը տեղափոխվում է հաջորդ տարի, որպեսզի վերջնահաշվակը ճիշտ ստացվի: Ձեզ միայն տրվելու է վերջնահաշվարկ /ներառյալ՝ արձակուրդայինը` հիմք ընդունելով վերը ասվածը/։

Tigran

Նախ արձակուրդայինը կստանաք առնվազն 20 աշխ. օրվա հաշվարկով, եթե լրացուցիչ արձակուրդ չի հասնում, վերջին 12 ամիսների հաշվարկով միջին աշխատավարձից ելնելով, չեք նշել հնգօրյա եք աշխատում, թե՞ վեցօրյա: Դա արձակուրդայինի ու վերջնահաշվարկի հաշվարկի համար կարևոր է: Երկրորդ` ըստ օրենքի.
Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին: Կոլեկտիվ պայմանագրով կարող է նախատեսվել ծանուցման ավելի երկար ժամկետ: Ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձևակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը և աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:
2. Աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն հինգ օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, եթե աշխատանքային պայմանագրի լուծումը կապված է իր կատարած աշխատանքը խոչընդոտող հիվանդության կամ աշխատանքային խեղման հետ, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ հարգելի պատճառներ կան, կամ եթե գործատուն չի կատարում աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունները, խախտում է օրենքը կամ կոլեկտիվ պայմանագիրը, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
3. Աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնելու ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետից հետո նա կարող է ծանուցումը հետ վերցնել միայն գործատուի համաձայնությամբ:

Ալլա

Դուք թերի տվյալներ եք ներկայացնում, այդպես հնարավոր չէ Ձեզ ասել, թե Դուք ինչքան վերջնահաշվարկ կստանաք։
Աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը։ Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ։ Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: