Արուս․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Համատեղությամբ աշխատող եմ, հիմնական աշխատավայրում կեղտոտ աշխատավարձը կազմում է 111 600 դրամ, ապրիլից ընդունվել եմ այլ աշխատանքի՝ կեղտոտ 601 250 դրամով: 06.07.2022թվականից գտնվելու եմ ֆիզարձակուրդում։ Խնդրում եմ կասեք՝ ինչքա՞ն կկազմի մայրության գումարը։
Շնորհակալ եմ։
Կգրեք հիմնական աշխատավայրում միջին աշխատավարձը որքան է կազմում, երկրորդ տեղինը պարզ է:
111600 դրամ
Հիմնական տեղից 111600/30,4*140=513947, հանած 21 % եկամտային հարկը՝ վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 406018 դրամ։ Երկրորդ տեղից 601250/30,4*140=2768914, հանած 21 % եկամտային հարկը՝ վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 2187442 դրամ։
Բարև Ձեզ։ Եթե պահանջն առաջանալու ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում չեք ստացել նաև հավելավճարներ, հավելումներ, պարգևավճարներ, նպաստներ, արձակուրդային վճարներ, ապա՝ 111600*12+601250*3=3142950/12=261913/30,4*140=1206176, հանած 21 % եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 952 879 դրամ։ Սա մոտավոր հաշվարկ է, քանի որ հնարավոր է՝ եղել է ամիս, երբ աշխատավարձը ամբողջական չի եղել, կամ ընթացքում ստացել եք վերը նշված վճարներից։ Ճշգրիտ հաշվարկի համար անհրաժեշտ են լիարժեք տվյալներ։
(111600*12)+(601250*3)=3142950/12=261912/30.4*140=1206175-21%=952878 դրամ