Մերի.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ-ի աշխատող եմ: Ըստ աշխատանքային պայմանագրի իմ աշխատավարձ կազմում է 90 000 ՀՀ դրամ: Նշեմ, որ աշխատում եմ որպես մատնահարդար։ Մարտ ամսին պիտի ֆիզարձակուրդի անցնեմ, կհաշվեք` ինչքա՞ն գումար կստանամ: Նշեմ, որ անցած տարվա մայիսին որպես աշակերտ եմ գրանցված եղել, հուլիսից արդեն աշխատող։ Շնորհակալություն։
Նախ գրեք իմանանք ու մուտ աշխատում եք,գործում է միկրահարկման համակարգում կամ շրջհարկի, որ կարողանանք ճիշտ հաշվել, դա հաշվարկի համար կարևոր է: Միկրոյի դեպքում ամսեկան եկամուտ պետք է վերցնենք 43038 դրամ:
Մեր մոտ շրջհարկ չի։
Պարզ է, միկրո է ու այլ նախորդ գործատու չի եղել, ուրեմն 43038*8/12,140 օրվա հաշվով կլինի 132134, եկամտային չի պահվում միկրոյի դեպքում:
Շնորհակալություն ։Իսկ կապ չունի,որ ըստ աշխատանքային պայմանագրի 90000 ՀՀ դրամ է իմ աշխատավարձ ։
Ոչ քանի որ ըստ օրենքի միկրոյի դեպքում վերցնում ենք նվազագույնի 50 տոկոսը։
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ Օրենքի
Հոդված 22.Ժամանակավոր անաշխատունակության, մայրության նպաստը և միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը
10.1. Սույն հոդվածի 7-րդ, 8-րդ, 10-րդ մասերով սահմանված կարգով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս վարձու աշխատողի` միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված լինելու ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար որպես տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտ ընդունվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսը:
Ոչ, հենց միկրոյի համակարգում գործողի հաշվով օրենքով է սահմանվել որ ամսեկան եկամուտ պետք է վերցնել նվազագույնի 50 տոկոսը՝34000 ու եկամտայինի չափը իրար հետ 43038: Միկրոյի դեպքում ձեր աշխատավարձի չափը նորմալ է,իսկ շրջհարկի դեպքում նվազագույն պահումներով չափից՝ 93300-ից պակաս է: Եթե կարծել են որ 90000 գրելով ու միկրոյով գործելով ֆիզի դեպքում ձեր համար լավ կլինի սխալվել են,օրենքներն ու կարգերը նորմալ չգիտեն:
Այսինքն ես կստանամ 132134 ու + առաջին երեխայի 300000 ՀՀ դրամ?
Կստանաք 132134 ու + առաջին երեխայի 300000 ՀՀ դրամ+ ֆիզից հետո մինչև 2տ. երեխայի խնամքի արձակուրդ գնալու դեպքում նպաստ` ամսեկան 28600 դրամ մինչև 2 տարին լրանալը:Այս գումարները չեն հարկվում:
43038 ո՞նց ստացաք։
Եթե միկրոձեռնարկատիրության սուբյեկտի մոտ չեք գրանցված և 2021թ. հուլիսից ստացել եք ամսական 90 000 դրամ աշխատավարձ (ինչը ցածր է նվազագույն ամսական աշխատավարձից, եթե սոց. վճար կատարող եք և աշխատում եք նորմալ աշխատաժամանակով) ու այդ ընթացքում չեք ունեցել արձակուրդ, նպաստներ, հավելավճարներ, պարգևավճարներ, ապա Ձեր միջին ամսական աշխատավարձը կազմում է 60 000 դրամ (8*90000/12), 60000/30,4*140=276316, որից հանում ենք 21 % եկամտային հարկը, և մայրության նպաստը կկազմի 218 290 դրամ։
Իսկ եթե գրանցված եմ ու ամեն ամիս սոց եմ վճարում։?
Եթե սոց. վճար կատարող եք, ապա Ձեր աշխատավարձը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձից, այն պետք է լինի կեղտոտ՝ 93 289 դրամ, մաքուր՝ 68 000 դրամ։ Ինչ վերաբերում է միկրոյին, ապա այդ դեպքում մայրության նպաստը հաշվարկելիս յուրաքանչյուր ամսվա համար պետք է վերցնել նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ը։ Բայց քանի որ 8 ամիս եք աշխատել, և Ձեր միջինը պակաս է ստացվում նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ից, ապա, հիմք ընդունելով օրենքի հետևյալ մասը՝
6. Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից,
որպես միջին պետք է վերցնել հենց նվազագույնի 50 %-ը։ Այսպես՝ 43038/30,4*140=198201, հանած 21 % եկամտային հարկը, վճարման ենթակա մայրության նպաստը կկազմի 156 579 դրամ։
Շնորհակալություն