Որքա՞ն կկազմի եկամտահարկը

Հասմիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ես գնում եմ ֆիզ.արձակուրդ, աշխատել եմ երկու ամիս 32500դ. աշխատավարձով, ֆիզ.արձակուրդի գումարը կազմում է 32500/25*116=150800(116ը 140 օրվա աշխատանքային օրերի թիվն է): 150800 – ից որքա՞ն է կազմում եկամտահարկը և ինչ տեղեկանք կամ հաշվետվություն պետք է ներկայացնեմ հարկային, քանի որ հիմնարկի հաշվապահությունը ես եմ վարում, սկսնակ հաշվապահ եմ: Նախապես ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ շատ-շատ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Հարգելի Հասմիկ, որպեսզի դուք կարողանաք հաշվարկել եկամտահարկի գումարը, նախ պետք է 116 օրը բաշխեք այտ ամիսների մեջ և տեսնեք` որքան ամսվանից է այն գոյանում, և համապատասխան ամիսների ստացված գումարները կատարելով անձնական նվազեցում` հաշվարկեք եկամտահարկի գումարը և լրացնեք սոցի և եկամտահարկի հաշվետվություն այն ժամանակահատվածի համար, երբ այն վճարել եք:
Օրինակ, մայիսին 20 օր ,հունիսին 21 և այլն որը հավասար է 116-ի, հետևաբար մայիսի համար եկամտահարկը կկազմի (20*1300-32500)=-6500, քանի որ վերջնական գումարը եղավ 0-ից փոքր, ապա 0 կկազմի եկամտահարկը և այդպես շարունակ, վերջնական արդյունքը եթե դրական լինի, կլրացնեք եկամտահարկի հաշվարկում, իսկ եթե ոչ, ապա եկամտահարկ չեք պահի:
Կարող եք նաև տեսնել եկամտահարկի մասին հրահանգը`
25.1. Վարձու աշխատողներին (Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրացի) վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների (հիվանդության նպաստ, պրոթեզավորման նպաստ, առողջարանային բուժման նպաստ, հղիության ու ծննդաբերության նպաստ, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ) գումարները ներառվում են նրա համախառն եկամտի մեջ որպես այն ամիսների ստացված եկամուտներ, որ ամիսների համար այդ նպաստները հաշվարկվել են, սակայն հարկային գործակալի եռամսյակային հաշվարկում արտացոլվում են դրանց վճարման ամսվան վերաբերող սյունակում` աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված վճարումներին համապատասխանող տողում:

Դիտենք հղիության և ծննդաբերության նպաստի վճարման օրինակը: Կազմակերպությունը աշխատանքային պայմանագրով իր մոտ աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2011թ. փետրվարի 1-ին հաշվարկում է հունվար ամսվա համար աշխատավարձ 100,0 հազ. դրամ գումարով, որից հարկվող եկամուտը հաշվարկվում է հետևյալ կարգով`

– համախառն եկամուտ` 100,0 հազ. դրամ,
– պարտադիր սոցիալական ապահովության վճար`

3,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (100,0-(3,0+32,5))`

64,5 հազ. դրամ:

Հարկվող եկամտից եկամտահարկը կազմում է 6,45 հազ. դրամ (64,5×10%):

2011թ. հունվարի 14-ին կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկվում և վճարվում է հունվար-հունիս ամիսների համար հղիության և ծննդաբերության նպաստ` 650,0 հազ. դրամ գումարով (հունվար ամսվա համար` 65,0 հազ. դրամ, փետրվար ամսվա համար` 125,0 հազ. դրամ, մարտ ամսվա համար` 155,0 հազ. դրամ, ապրիլ ամսվա համար` 140,0 հազ. դրամ, մայիս ամսվա համար` 150,0 հազ. դրամ և հունիս ամսվա համար` 15,0 հազ. դրամ) և կատարվում է 2011թ. հունվար ամսվա աճողական կարգով հարկվող եկամտի ու եկամտահարկի հաշվարկ` ելնելով հունվար ամսվա համար կազմակերպության կողմից այդ քաղաքացուն հաշվարկված եկամուտների ընդհանուր գումարից հետևյալ կարգով`

– համախառն եկամուտ (100,0+65,0)` 165,0 հազ. դրամ,
– պարտադիր սոցիալական ապահովության վճար`

3,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (165,0-(3,0+32,5))` 129,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(129,5-80,0)x20%)`

17,9 հազ. դրամ:

Հաշվանցելով աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարը, որոշվում է նպաստի գումարից պահվող եկամտահարկի գումարը` 11,45 հազ. դրամը (17,9-6,45): Միաժամանակ` 2011թ. փետրվար-մայիս ամիսներին (հունիս ամսվանը վերաբերող նպաստի գումարը` 15,0 հազ. դրամը չի գերազանցում անձնական նվազեցումը` 32,5 հազ. դրամը) վերաբերող նպաստի գումարներից ելնելով հարկվող եկամուտը և եկամտահարկը հաշվարկվում է հետևյալ կարգով`

– համախառն եկամուտ (փետրվար)` 125,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում`

32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (125,0-32,5)` 92,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(92,5-80,0)x20%)`

10,5 հազ. դրամ.
– համախառն եկամուտ (մարտ)`

155,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (155,0-32,5)` 122,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(122,5-80,0)x20%)` 16,5 հազ. դրամ,
– համախառն եկամուտ (ապրիլ)`

140,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (140,0-32,5)` 107,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(107,5-80,0)x20%)` 13,5 հազ. դրամ,
– համախառն եկամուտ (մայիս)`

150,0 հազ. դրամ,
– անձնական նվազեցում` 32,5 հազ. դրամ,
– հարկվող եկամուտ (150,0-32,5)` 117,5 հազ. դրամ,
– եկամտահարկ (8,0+(117,5-80,0)x20%)` 15,5 հազ. դրամ:

Հասմիկ

Շնորհակալություն, Տիգրան ջան, իսկ մի հարց ևս` գործատուի վրա որքա՞ն մասն է մնում, կամ ի՞նչ տեղեկանք պետք է ներկայացնեմ հարկային:

Tigran

Գործատուն վճարում կատարելուց հետո ներկայացնում է սոց. հաշվետվություն, այնուհետև նվազեցնում է իր հարկից, իսկ տարբերությունը փոխհատուցում է պետությունը, այսինքն իր հաշվից ոչ մի բան չի վճարում:

Հասմիկ

Շնորհակալություն, Տիգրան ջան:

Գեղամ

Հասմիկ ջան, որպեսզի ավելի լավ հասկանաս ու պատկերացնես, կարդա կառավարության 2011 թ. N1024-Ն որոշման 3-րդ հավելվածը, դրանով նաև տեղեկանքի ձևն է սահմանված: