Ստելլա.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն միկրոձեռնակրատիրական հարկով է հարկվում։ Դրոշմանիշային վճարը որքա՞ն է կազմում, կարելի՞ է արդյոք հրաժարվել այդ վճարից, ուրիշ ի՞նչ վճարներ կան: Ա/Ձ-ն զբաղվում է ֆիտնես ծառայությունների մատուցմամբ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ստելլա.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն միկրոձեռնակրատիրական հարկով է հարկվում։ Դրոշմանիշային վճարը որքա՞ն է կազմում, կարելի՞ է արդյոք հրաժարվել այդ վճարից, ուրիշ ի՞նչ վճարներ կան: Ա/Ձ-ն զբաղվում է ֆիտնես ծառայությունների մատուցմամբ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ոչ, չի կարող հրաժարվել, պարտադիր վճար է, կախված է իրացման շրջանառությունից:
Դրոշմանիշային վճարի չափը որոշվում է ելնելով տարեկան իրացման շրջանառությունից: Ոնց կարող եք հրաժարվել պարտադիր այդ վճարից, կբացատրեք: Եթե գրանցված աշխատող ունեք, ապա նրա հաշվով պահումները ևս պետք է վճարեք: Պետք է նաև ՀԴՄ ու դրամակղային գիրք ունենաք:
Այդ վճարից հրաժարվել չի կարելի։ Չափը կապված է ունեցած շրջանառությունից` մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 18 000 դրամ
1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 36 000 դրամ
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 66 000 դրամ
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 102 000 դրամ
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 180 000 դրամ։
Անհատ ձեռնարկատերերը և նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.
Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 18 000 դրամ,
1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 36 000 դրամ,
2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 66 000 դրամ,
6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 102 000 դրամ,
12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 180 000 դրամ:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի հոդված 15. Դրոշմանիշային վճարը ինքնուրույն վճարելը
Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկում, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը` միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ, եկամուտներ արտացոլված լինելու հանգամանքը:
Հարգելի Ստելլա, դրոշմանիշային վճարը զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցումն ապահովելու նպատակով օրենքով սահմանված կարգով և չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է, որի վճարման պարտականությունը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում նշված օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափով դրոշմանիշ գնելու միջոցով: