Լուսինե.
Կներեք, ո՞վ ինձ կասի, եթե ես աշխատել եմ մարտի 9-ից դպրոցում, ստացել եմ մաքուր 80 հազար դրամ աշխատավարձ: Մոտ ինչքա՞ն արձակուրդայինի գումար կստանամ: Շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե.
Կներեք, ո՞վ ինձ կասի, եթե ես աշխատել եմ մարտի 9-ից դպրոցում, ստացել եմ մաքուր 80 հազար դրամ աշխատավարձ: Մոտ ինչքա՞ն արձակուրդայինի գումար կստանամ: Շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Քանի որ մարտի 9-ից է, ուրեմն կվերցնեն աշխատավարձը պահումներով ու դրանից կհաշվեն միջին օրականը ու կբազմապատկեն արձակուրդի օրերի թվով, հանելու են հասանելիք պահումները:
Պետք է նշեք` 5-օրյա, թե 6-օրյա գրաֆիկով եք աշխատում:
Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
Բարև Ձեզ: Ձեր արձակուրդայինի հաշվարկը կատարելու համար անհրաժեշտ է ստանալ Ձեր միջին ամսական աշխատավարձը, որի համար հավելյալ տվյալներ են պետք: Եթե Դուք սոց. վճար կատարող եք, ապա հավանաբար Ձեր կեղտոտ աշխատավարձը կազմում է 111 410 դրամ, հաշվարկը կատարվում է կեղտոտ աշխատավարձից: Եթե այդ թիվը ընդունենք որպես միջին ամսական աշխատավարձ, ապա հաշվարկը կլինի 111410/21*20=106105 (հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում), 111410/25*24=106954 (վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում): Ստացված գումարից էլ հանում ենք 22 % եկամտային հարկ, 3.5 % սոց. վճար (եթե սոց. վճար կատարող եք), 3000 դրամ դրոշմանիշային վճար և ստանում վճարման ենթակա գումարը: Նույն կերպ հաշվարկեք, եթե սոց. վճար կատարող չեք, 106 411 դրամ միջինով:
Շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար, այսինքն՝ հնարավոր չի՞ լինի Էնպես, որ տնօրենն ասի՝ դու նոր աշխատող ես, դեռ 6 ամիսը չի լրացել ու արձակուրդային չտա կամ տա մի չնչին գումար, ասենք՝ 30 000 դրամի չափով:
Այո, նման բան կարող է լինել, քանի որ համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, և տնօրենը կարող է թույլ չտալ, ես նշել էի՝ եթե տնօրենը դեմ չէ: Հաշվի առեք նաև Լիլիթի նշած հոդվածը, եթե դպրոցում մանկավարժ եք: Իսկ արձակուրդային վճարը որոշելով չէ, կատարվում է հաշվարկ՝ արձակուրդի օրերին համապատասխան:
Ավելացնեմ նաև, որ ինչպես նշել է Ներսեսը՝ արձակուրդ տրամադրվում է աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բայց եթե այն չի խոչընդոտելու կազմակերպության աշխատանքին, և տնօրենը դեմ չէ, ապա Ձեզ կարող է տրամադրվել 10 աշխատանքային օր արձակուրդ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 12 աշխատանքային օր արձակուրդ` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, հետևաբար նույն հաշվարկը կկատարվի 10 կամ 12 օրվա համար:
Աշխ. Օրենսգիրք հոդված 164. 6.Ուսումնական հաստատությունների մանկավարժներին աշխատանքային առաջին տարում ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ` անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ մանկավարժները սկսել իրենց աշխատանքը: