Գոհար.
Բարև ձեզ: Ես աշխատանքի եմ ընդունվել 11.08.2020 թվին: Մինչ այդ ոչ մի տեղ չեմ աշխատել: Վատառողջ լինելու համար 3 օր բյուլետեն եմ վերցրել, իսկ 3 օր էլ արձակուրդի մեջ եմ եղել: Հիմա իմ աշխատավարձը որքա՞ն կկազմի, աշխատավարձս 68 000 դրամ է:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գոհար.
Բարև ձեզ: Ես աշխատանքի եմ ընդունվել 11.08.2020 թվին: Մինչ այդ ոչ մի տեղ չեմ աշխատել: Վատառողջ լինելու համար 3 օր բյուլետեն եմ վերցրել, իսկ 3 օր էլ արձակուրդի մեջ եմ եղել: Հիմա իմ աշխատավարձը որքա՞ն կկազմի, աշխատավարձս 68 000 դրամ է:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Գոհար։ Եթե սոց. վճար կատարող եք, ապա Ձեր կեղտոտ աշխատավարձը պետք է լինի 93 289 դրամ։ Հուլիսին աշխատել եք 15 օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, կամ 20 օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։ 93289/21*15=66635 կամ 93289/26*20=71761, հանում ենք 22 % եկամտային հարկը, 3,5 % սոց. վճարը, 1 500 դրամ դրոշմանիշային վճարը և ստանում ենք վճարման ենթակա գումարը։ Եթե սոց. վճար կատարող չեք, ապա 89103/21*15=63645 կամ 89103/26*20=68541, նորից հանում ենք հարկերը՝ այս անգամ առանց սոց. վճար պահելու։
Կարող եք օգտվել այս կայքից:
Եթե ցանկանում եք իմանալ, թե որքան կկազմի Ձեր՝ տվյալ ամսվա միայն աշխատավարձը, ապա կեղտոտ գումարը պետք է բաժանեք տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվով, կստացվի մեկ օրվա գումարը, այն բազմապատկեք տվյալ ամսում Ձեր աշխատած օրերի թվով, և կստացվի Ձեր կեղտոտ ամսական գումարը: Այդ գումարից կատարեք պահումներ՝ եկամտահարկ, սոց., եթե 1974թ. փոքր եք, և դրոշմանիշային վճար: