Կարինե.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հաշվել արձակուրդայինս: Ստանում եմ ամսական 102 000 դր. աշխատավարձ և օգոստոսին 10 օր արձակուրդ եմ վերցրել սեպտեմբերի 1-ը ներառյալ (22օգ.-1սեպ.), հիմա ես ցանկանում եմ իմանալ` ինչքա՞ն արձակուրդային պետք է ստանամ ու որպես օգոստոսի աշխատավարձ ինչքա՞ն պետք է ստանամ:
Խնդրում եմ հնարավորինս մանրամասն նշել հաշվարկը:
Կանխավ շնորհակալ եմ:
Հարգելի Կարինե, հաշվարկի համար անհրաժեշտ է իմանալ` հնգօրյա աշխատանքային շաբաթով եք աշխատում, թե՞ վեցօրյա (նշեք նաև շաբաթվա` Ձեզ համար, հանգստյան օրերը), և 102 000դր.-ը հաշվարկվող աշխատավարձն է, թե՞ վճարվող:
Ձեր գրածով դուք աշխատում եք 6-օրյա ռեժիմով, օգոստոսի աշխատավարձը կկազմի
68000=102000/27*18, եթե 5% վճարող եք, ապա մաքուր աշխատավարձը կկազմի 68000-68000*29.4%=48008 դրամ, իսկ արձակուրդայինը կկազմի 40800=102000/25*10, իսկ մաքուր արձակուրդային կկազմի 40800-40800*29.4%=28805
Դուք ձեր արձակուրդայինը պետք է ստացած լինեիք 18.08.2016-ին:
Հարգելի հաշվապահներ, աշխատում եմ 6-օրյա ռեժիմով, և 102 000-ը մաքուր աշխատավարձն է (արդեն հարկված) վճարվող:
Հարգելի Արփինե, արդեն ստացել եմ արձակուրդային 38 300 դր, այն բավականին տարբերվում է Ձեր հաշվածից, բայց կուզեի իմանալ` 25 կամ 27 բաժանելուց ի՞նչ թվեր են դրանք, ու 29,4% արդյո՞ք եկամտային հարկ ու սոցիալական վճարն է: Շնորհակալ եմ պատասխանների համար:
102 000 = (135 243-120 000) * 26 % + 29 280, որտեղ 135 243 Ձեր հաշվարկային աշխատավարձն է,
օգոստոս ամսվա աշխատավարձ` 135 243 / 27 * 18 = 90 162 (հարկը հանած` 68 163 դր),
որտեղ 27-ը օգոստոս ամսվա աշխատանքային օրերի թիվն է, 18-ը տվյալ ամսին Ձեր աշխատած օրերի թիվը,
արձակուրդային. 135 243 / 25 * 10 = 54 097 (հարկը հանած` 40 595 դր), որտեղ 25-ը միջին օրական աշխատավարձի չափը որոշելու համար օրենքով սահմանված թիվ է: Եթե սոց. վճար կատարող եք.
օգոստոս ամսվա աշխատավարձ` 145 043 / 27 * 18 = 96 695 (հարկերը հանած` 67 994 դր),
արձակուրդային` 145 043 / 25 * 10 = 58 017 (հարկերը հանած` 40 414 դր):