Լիլիթ.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով: Ես մեր կազմակերպությունում աշխատում եմ հաշվապահ, բայց արդեն 2 տարի է` ինձ վրա է դրված նաև գանձապահի պարտականությունները ժամանակավոր: Որքա՞ն ժամանակ է թուլատրվում ժամանակավոր պարտականություն դնել աշխատողի վրա: Կանխավ շնորհակալություն:
«Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 10, կետ 3-ի համաձայն գանձապահի պարտականությունները չեն կարող դրվել կազմակերպության այն աշխատակիցների վրա, որոնք իրավունք ունեն ստորագրել դրամարկղային փաստաթղթերը, բացառությամբ այն կազմակերպությունների, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երեքը: