Անի.
Կարելի՞ է քաղիրավական պայմանագիրը կնքել 1 տարի ժամկետով։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Կարելի՞ է քաղիրավական պայմանագիրը կնքել 1 տարի ժամկետով։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այո, կարելի է, ուղղակի նշեք վճարման հաջորդականությունը, և անպայման ավարտական ակտ է պետք մանրամասնորեն:
Իմ կարծիքով ծառայությունների մատուցման պայմանագիրը կարելի է կնքել նաև անորոշ ժամկետով, եթե, օրինակ, սահմանվում է, որ ծառայություն մատուցողը վճարվում է յուրաքանչյուր միավոր ծառայության դիմաց N գումար։ Այդ դեպքում, ինչպես նշել է Քնարիկ Հոխանյանը, հանձնման-ընդունման ակտը կկազմվի յուրաքանչյուր մատուցված ծառայության համար։
Քաղիրավական պայմանագրերի համար ժամկետ սահմանված չէ, այս դեպքում պայմանագրի ավարտ կարող է համարվել պայմանագրի առարկայով սահմանված գործողությունների ավարտը, որը հաստատվում է կողմերի կողմից հանձնման-ընդունման ակտը ստորագրելով:
Կարող եք կնքել թե՛ որոշակի, թե՛ անորոշ ժամկետով: Սակայն ամրագրեք աշխատանքի կատարման կարգը, վճարման չափը, ձևը ու ժամկետը, աշխատանքի կատարման փաստաթղթավորման կարգը և այլ փոխհամաձայնեցված դրույթները:
Ես գիտեմ այսպես` պարտադիր ժամկետը պետք է լինի մինչև 6 ամիս, հակառակ դեպքում հարց է առաջանում արձակուրդի ձևավորման, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում դա անհնար է: Այնպես որ անորոշ ժամկետով բացառվում է: Պայմանագրում նշեք նաև վճարման չափը, ժամկետը և այլն, ինչպես հարիր է պայմանագրի կնքմանը: Աշխատանքի կամ ծառայության ավարտին կազմեք ընդունման հանձնման ակտեր:
Այո, կարող եք քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել 1 տարի ժամկետով, եթե աշխատանքի ծավալը համապատասխանում է այդ ժամկետին։
Իսկ կարո՞ղ եք օրենքին հղում տալ: