Գայանե.
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք, եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, ուզում եմ հասկանամ՝ շահութահարկը քանի՞ տոկոս է հարկվում: Ուղղակի չեմ պատկերացնում 20% ԱԱՀ, իսկ շահութահարկը քանի՞ տոկոս է հարկվում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք, եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, ուզում եմ հասկանամ՝ շահութահարկը քանի՞ տոկոս է հարկվում: Ուղղակի չեմ պատկերացնում 20% ԱԱՀ, իսկ շահութահարկը քանի՞ տոկոս է հարկվում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
+
Հարգելի Գայանե, համաձայն ՀՕ բաժին 6 հոդված 125 շահութահարկը հարկվում է 20 տոկոսով` ծախսերը նվազեցնելուց հետո:
Շահութահարկը հաշվարկում եք հարկվող շահույթից` 20%:
Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով ՀՀ-ում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի (մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով) հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 18 տոկոս դրույքաչափով:
2020-ից շահութահարկը 18 տոկոս է, իսկ 2019-ին 20 էր:
Տիգրան ջան, ուզում եմ հասկանամ, այսինքն, երբ բիզնեսը ԱԱՀ-ով է աշխատում, մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը պե՞տք է վճարի իր շրջանառության 20 տոկոսը + շահութահարկի 18 տոկոսը: Խնդրում եմ օգնեք հասկանամ: Շնորհակալ եմ:
Ոչ թե շրջանառության 20 տոկոսը + շահութահարկի 18 տոկոսը, այլ հարկման բազայի 20 տոկոսը (2020-ից 18 տոկոսը): Հարկման բազան դա համախառն եկամտից նվազեցվում են ծախսերը, կորուստները և այլ նվազեցումները՝ Օրենսգրքով սահմանված կարգով և չափով:
Ոչ, այդպես չէ, ԱԱՀ-ն որպես կանոն կազմում է շրջանառության մեջ 16,67 տոկոս, որի մի մասը դուք հաշվանցման հնարավորություն ունեք կամ նվազեցման: Իսկ շահութահարկը չեք վճարումից հասույթից, այլ ըստ հաշվարկման կարգի, նվազեցումներից հետո 18 տոկոսի չափով՝ ամբողջական հաշվարկով, սակայն կատարում եք եռամսյակային հաշվարկով կանխավճարներ՝ մինչև որ ապրիլի 20-ին ներկայացվելիք հաշվարկով ճշտվում է թե ինչքան է կազմելու ձեր վճարելիք իրական շահութահարկի գումարը:
Շահութահարկը 2020թ-ի համար հաշվարկելու է 18 տոկոս դրույքաչափով: Շահութահարկը հաշվարկվում է տարեկան կտրվածքով, առանց ԱԱՀ շրջանառության և օրենքով սահմանված կարգով կատարված ծախսերի դրական տարբերության 18 տոկոսը, սակայն անհրաժեշտ է եռամսյակը մեկ կատարել շահութահարկի կանխավճար, որը հաշվարկվում է նախորդ տարվա շրջանառությունից ելնելով, իսկ, եթե նոր բացված կազմակերպություն եք, կանխավճար վճարելու կարիք չկա, իսկ ԱԱՀ-ն ամսական է հաշվարկվում, այն է՝ Ձեր ամսվա շրջանառության 16,67 տոկոսից հանվում է հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն և տարբերությունը ենթակա է վճարման: