Որքա՞ն է կետանցված աշխատավարձի տուժանքը

Karine.

Բարի օր, բոլորին: Խնդրում եմ օգնել այս հարցում. աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարվող տուժանքը /աշխատավարձի 0,15 տոկոսի չափով/ հարկվու՞մ է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Karine

+

Ալլա

ԱՕ Հոդված 198.Աշխատավարձի և աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների ժամկետանց վճարումը
1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:

Karina

Ինձ հետաքրքրում է վճարվելիք տուժանքի գումարը հարկվու՞մ է, թե՞ ոչ։ Հարցս՝ աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար վճարվող տուժանքը /աշխատավարձի 0,15 տոկոսի չափով/ հարկվու՞մ է:

Իննա

Նույն սկզբունքով՝ ինչ աշխատավարձը:

karine

Այո, եթե գործատուն աշխատավարձի վճարումը չի կատարում մինչև հաջորդ ամսվա 15-ը, ապա յուրաքանչյուր կետանցված օրվա համար աշխատողին պետք է վճարի տույժ՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15%:

Anushik

Այո, որպես այլ եկամուտ հանդիսանում է եկամտային հարկով հարկման օբյեկտ:

Tigran

Այո, հարկվում է, քանի որ վճարվում է աշխատողին որպես չնախատեսված եկամուտ:

Գայանե

Եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է օրենսդրությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք` վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: