Որքա՞ն է կազմում համայնքային կազմակերպության տնօրենի արձակուրդի օրերի քանակը

Արթուր.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ 1) Որքա՞ն է կազմում համայնքային կազմակերպության տնօրենի արձակուրդի օրերի քանակը: 2) Տնօրենի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, եթե պարտականությունները դրվում են տնօրենի տեղակալի վրա՝ վարձատրությունը ինչպե՞ս է կատարվում: Կա՞ արդյոք օրենքով հիմնավորում: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Նախ պետք էր գրել ինչպիսի համայնքային կազմակերպություն է, իսկ տնօրենի արձակուրդի օրերը դրանով հնարավոր կլիներ որոշել: Տնօրենի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, եթե պարտականությունները դրվում են տնօրենի տեղակալի վրա, ապա վարձատրությունը չի փոխվում, մնում է նույն կերպ, քանի որ տեղակալը նաև այդ իրավիճակի համար է:

Արթուր

Գյուղապետարանին կից՝ գյուղի մշակութային և ընդհանուր սպասարկման հիմնարկ է: Գործառույթներն են՝ գյուղի կուլտուրայի տուն, գրադարան, աղբահանություն, խմելու ջրի գումարի հավաքագրում: Հիմա հնարավոր կլինի՞ որոշել տնօրենի արձակուրդի օրերի քանակը:
Այսինքն ստացվում է, որ տեղակալը այս ամիս պետք է ստանա միայն ի՞ր աշխատավարձը, այլ ոչ թե իր աշխատավարձը ամբողջությամբ և տնօրենի աշխատավարձը:

Tigran

Ստանդարտ 20 աշխատանքային օր է հասնում, եթե համայնքային ծառայող չէ: Այո տեղակալը այս ամիս պետք է ստանա միայն իր աշխատավարձը: Համայնքային ծառայողներն ունեն ևս 4 օր լրացուցիչ արձակուրդի իրավունք:

Արթուր

Հարգելի Տիգրան, դուք ասում եք 4 օր լրացուցիչ հասնում է: Կարո՞ղ եք ուղարկել օրենքի հղումը, որով այն հիմնավորվում է:

Tigran

4 օր լրացուցիչ արձակուրդի հասնում է համայնքային ծառայողներին, 1384-Ն որոշում 2005թ.:

Ալլա

Համայնքային կազմակերպության տնօրենի արձակուրդի օրերի քանակը կախված է աշխատանքային շաբաթի օրերի քանակից, աշխատած ամիսների քանակից, և արդեն օգտագործված հասանելիք արձակուրդներից։

Արթուր

Հարգելի Ալլա, այդ ամենը պարզ է: Հնգօրյա աշխ. շաբաթ է: Հին աշխատող է, մի խոսքով՝ 20 օր հասնում է, բայց ասել են, թե 22 օր է հասնում: Ճի՞շտ է դա:

Անահիտ

Տնօրենների արձակուրդային օրերը կազմում է 25 աշխատանքային օր: Իսկ փոխարինող տեղակալի աշխատավարձի չափը կախված է. ա)եթե ունեն պաշտոնի անձնագիր, որտեղ նշված կլինի . տնօրենին փոխարինելու կետը, բ)կամ եթե պայմանագրում կա կետ փոխարինման մասին, ուրեմն փոփոխություն չկա, հակառակ դեպքում, կարող եք վճարել տնօրենի աշխատավարձի չափով:

Արթուր

Հարգելի Անահիտ, խնդրում եմ հղումը ուղարկեք, որով հիմնավորվում է, որ տնօրենին հասնում է 25 օր: