Որքա՞ն է կազմում ամսական նպաստի չափը

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձի նպաստ ստանալուն: Որքա՞ն է տվյալ պահին ամսական նպաստի չափը: Եվ արդյո՞ք մարզի գրանցում ունեցող անձի նպաստը ավելի բարձր է քան Երևանի գրանցում ունեցողինը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մելինե

Բարև ձեզ: Եթե աշխատող եք և գյուղաբնակ՝ կստանաք 53 000 դրամ։ Եթե աշխատող եք, բայց գյուղաբնակ չեք՝ միայն 26 500, և եթե գյուղաբնակ եք, բայց չեք աշխատում կրկին կստանաք՝ 26 500:

Tigran

Այո, գյուղում գրանցվածների համար 53 000 է, մյուսներինը՝ 26 500:

Լուսինե

Բարև Ձեզ։ Եթե աշխատում է Երևանում (գրանցված աշխատող), բայց գյուղաբնակ է, այդ դեպքում որքա՞ն է ստանալու:

Մարիաննա

Բարև ձեզ։ Քաղաքային բնակավայրերում բնակվող, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող քաղաքացիների համար նպաստի չափը կազմում է 26.500 դրամ: Գյուղական բնակավայրերում ապրող, աշխատող, մինչև 2 տարեկան երեխա ունեցող քաղաքացիների համար խնամքի նպաստի չափը կազմում է 53.000 դրամ։

Արամ

Շնորհակալություն շատ: