Արմեն.
Դրամարկղից առհաշիվ անձին միանվագ գումար տրամադրելիս որքա՞ն պետք է կազմի դրա առավելագույն չափը:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արմեն.
Դրամարկղից առհաշիվ անձին միանվագ գումար տրամադրելիս որքա՞ն պետք է կազմի դրա առավելագույն չափը:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ֆիզիկական անձին միանվագ մինչև 3 000 000, իսկ իրավաբանական անձին` մինչև 300 000: Բայց մեկ ամսում իրավաբանականաի դեպքում չպետք է գերազանցի 3 000 000-ը: Իսկ շահութահարկի տեսանկյունից առ հաշիվ տրամադրված գումարները կարող եք նվազեցնել հասույթից մինչև ամսեկան հանրագումարի 3 000 000-ի չափով` ներառյալ 11%-ը:
Լևոն, ի՞նչ է նշանակում իրավաբանական անձին տրված առհաշիվ գումար:
Առհաշիվ գումարը տրվում է կազմակերպության աշխատողին միայն, գնումներ և վճարումներ կատարելու համար:
Իսկ սահմանափակումները վերաբերում են առհաշիվ գումարի մնացորդը դրամարկղ վերադարձնելուն:
ՀՈԴՎԱԾ 7. ԱՌՀԱՇԻՎ ՏՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. Միևնույն անձին առհաշիվ կանխիկ դրամ չի կարող տրվել, եթե նրա կողմից նախկինում ստացված առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունը կազմակերպությունում այդ հաշվետվությունների ընդունման համար պատասխանատուին դեռևս չի ներկայացվել, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվության ներկայացման ժամկետը չի լրացել:
2. Կազմակերպությունների կողմից առհաշիվ տրված կանխիկ գումարների նկատմամբ կառավարությունը կարող է սահմանել հետևյալ ժամկետային սահմանափակումները`
ա) գործուղումից տարբեր նպատակներով առհաշիվ տրված գումարների` ըստ նպատակի ծախսման կամ կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ.
բ) գործուղման նպատակով տրված կանխիկ դրամի` ըստ նպատակի չծախսված մասի կազմակերպության դրամարկղ կամ բանկային հաշիվ վերադարձնելու առավելագույն ժամկետ:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված` առհաշիվ տրված գումարների նկատմամբ սահմանափակումները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում երկուսը:
Առ հաշիվ կոնկրետ որպես իրավաբանական անձ իմ կողմից չի նշվել, ես հարցին մոտեցել եմ “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի տեսանկյունից, կանխիկ վճարումների, ոչ թե առ հաշվի դեպքում:
Իսկ առ հաշվի մասին որևէ սահմանափակում չկա, այլ կա ապրանք ձեռք բերելու տեսանկյունից որոշակի սահմանափակում, որ ամսեկան կտրվածքով ներառյալ 11% հարկը չպետք է գերազանցի 3 000 000-ը, հակառակ դեպքում շահութահարկի հաշվարկում գերազանցող մասը իրավունք չունեն նվազեցնել եկամտից:
Իրավաբանական անձին չեն վերաբերում առհաշիվ գումարները: Դրանք տրվում են կազմակերպության աշխատակիցներին միայն ու միայն, որոնք պետք է ներկայացնեն առհաշիվ գումարի ծախսի հաշվետվություն:
Շնորհակալ եմ կարծիքների համար: Հարգելի Լանա, Ձեր կողմից ներկայացված “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքին քաջատեղյակ եմ, ուղղակի ոչ մի հոդվածներում չեմ գտնում այն կետը, որտեղ հիմնավոր գրված լինի, թե առավելագույնը որքան գումար կարող է տրամադրվել առհաշիվ անձին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, տվյալ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշվում է` որն է համարվում կանխիկ դրամով վճարում, որում նշվում է նաև առհաշիվ տրված գումարների հիմման վրա վճարում կատարելը՝
2. Սույն հոդվածում նշված սահմանափակումների կիրառման իմաստով կանխիկ դրամով վճարում են համարվում գնման դիմաց կատարված բոլոր վճարումները, ներառյալ՝ կանխավճարները, առհաշիվ տրված կանխիկ դրամի հաշվին կատարվող վճարումները: