Որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարել վարձով բնակարան տալու համար

Անուշավան.

Բարև Ձեզ։ Բնակարան վարձով տալու համար որքա՞ն եկամտահարկ պետք է վճարեմ, և որքա՞ն պետք է վճարեմ նոտարական վավերացման համար:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Վարձակալական վճարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով, իսկ հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը 60 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, գերազանցող մասի համար ֆիզիկական անձը հաշվարկում է լրացուցիչ եկամտային հարկ՝ տասը տոկոս դրույքաչափով: Նոտարական վավերացման համար վճարների մասին հարցրեք նոտարներից, իսկ վարձակալության պայմանագիրը պետք է գրանցեք կադաստրում, որից հետո որպես ֆիզ. անձ դիմեք տարածքային հարկային հարկ վճարող գրանցվելու ու համար ստանալու նպատակով:

Գայանե

Եթե հարկային տարվա ընթացքում ստացված վարձակալական վճարների հանրագումարը գերազանցում է 58.35 միլիոն դրամը, ապա գերազանցող մասի համար ֆիզիկական անձը պարտավոր է վճարել ևս 10 % եկամտային հարկ։

Nerses

Պետք է վճարեք տաս տոկոս, նոտարի ծառայության համար նոտարը կարող է հստակ ասել: