Ալլա․
Բարև Ձեզ։ Որքա՞ն գումար է ստանում անհատ ձեռնարկատերը դեկրետի դեպքում։ Նախապես շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ալլա․
Բարև Ձեզ։ Որքա՞ն գումար է ստանում անհատ ձեռնարկատերը դեկրետի դեպքում։ Նախապես շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Անհատ ձեռնարկատերը համարվում է ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ, ում ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) ութսուն տոկոսից: Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը կամ ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական եկամտից հաշվարկված տոկոսաչափը գերազանցում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը՝ 340000-ը, ապա ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի նպաստը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից: Եթե ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից՝ պակաս է 34000-ից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից՝ 34000-ից: Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:
Բարև Ձեզ: Որ խնդրեմ, հեռախոսահամար կտա՞ք մանրամասների համար։