Որքա՞ն աշխատավարձ պետք է ստանա մատուցողը

Անի.

Հարգելի՛ հաշվապահներ, հանրային սնունդում մատուցողների աշխատավարձը եթե 1 ժամի համար 700 դրամ է գրվում՝ ներառյալ հարկերը, դա սխա՞լ է: Եթե սխալ է, խնդրում եմ ճիշտ ուղղություն ցույց տալ: Շաբաթական աշխատում են 6-10 ժամ: Շնորհակալ կլինեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Սխալ է, 24-ժամյա աշխատանքային շաբաթվա հաշվով պահումներով ժամավճարի մինիմալ չափը 997 դրամ է, զուտը 680 դրամ: Հաշվարկում գիշերային աշխատանքի համար հավելումը չի ներառված:

Ալլա

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ Օրենքի
Հոդված 2. Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանել1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ) 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)
680 դրամ:
Այս գումարները առանց հարկերի մաքուր գումարներն են։

Գոռ

Շաբաթական մինչև 24 ժամ աշխատանքի վարձատրությունը նվազագույն զուտ գումարը պետք է լինի 680 դրամ։

Հերմինե

ոչ սխալ չէ, քանի որ ՀՀ օրենքով նվազագույն ժամային դրույքաչափը կազմում է 550 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը